Միջազգային Քաղաքականություն 

Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու փաստը

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու փաստը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բրյուսելը դարձյալ ընկել է ԱՄՆ-ում և Ուկրաինայում ռուսատյացների ազդեցության տակ»,-հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԻԱ Նովոստին, իր աղբյուրին հղում անելով հայտնել է, որ Սև ծովում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու» համար անհատական պատժամիջոցների երկարաձգումը կես տարով։

Նույն շարքից