Քաղաքական Միջազգային 

Հայտնի է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման ձևաչափը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ձևաչափը նույնանուն կլինի 2018 թվականին Սինգապուրում տեղի ունեցած գագաթաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ավագ ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, առաջնորդները հնարավորություն կունենան անցկացնել մեկօրյա առանձին հանդիպում և համատեղ ընթրիք, ինչպես նաև կկարողանան շփվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ գագաթաժողովը նախատեսված է փետրվարի 27-28-ը՝ Հանոյում:

Նույն շարքից