Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով հուլիսի 6-ին պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 7-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: