Քաղաքականություն 

Ռուբեն Ջաղինյանը կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին նշանակված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունները: Ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ, որի ակնհայտ դրսևորումը նախորդ օրը Ջաղինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունն էր:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հավակնորդ է նաև «Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ  Մովսեսյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից