Միջազգային Քաղաքականություն 

Խուան Գուայդոն արդեն նախագահական հրամանագրեր է ստորագրում

analitik.am

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն առաջին հրամանագիրն է ստորագրել՝ որպես նախագահ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Հրամանագիրը վերաբերում է մարդասիրական օգնություն ընդունելուն, սահմանները բացելուն և կոնկրետ երկրների հետ հարաբերություններն աջակցելուն:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի ունեցան հունվարին: Ընտրություններում հաղթեց գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն: Սակայն խորհրդարանի խոսնակ Գուայդոն հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները, իրեն հռչակեց երկրի նախագահ, ինչից հետո էլ Վենեսուելայում սկսվեցին զարգացումները, որոնք դեռ շարունակվում են:

 

Նույն շարքից