Գլխավոր 

Դա կարող է ոչնչացնել Հայաստանը. Եվգենի Սատանովսկի

analitik.am

Երևանի կողմից Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը տարբեր կերպ ընդունվեց աշխարհում: Օրինակ Վաշինգտոնը հայտարարեց, որ չի աջակցում Սիրիայում հայաստանյան առաքելությունը և այդ ուղղությամբ Երևանի ու Մոսկվայի համագործակցությունը:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ ամերիկյան կողմն ամեն առիթ օգտագործելու է Հայաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար:

«Երևանի և Մոսկվայի միջև ցանկացած հարաբերություն՝ անկախ Սիրիայից, նյարդայանցնում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ը նկատի չի ունեցել և երբեք էլ նկատի չի ունենալու մարդկանց միջև  կապերը: Նրանց համար կարևոր չէ Ռուսաստանի և Հայաստանի բնակչության միջև կապը, ընտանիքների միջև կապը, մարդկային կապերը Սիրիայի և Հայաստանի հայերի միջև»,-հայտարարել է Սատանովսկին Ռուսարմինֆոյի հետ զրույցում՝ հավելելով, որ ամերիկացիները ցանկանում են Հայաստանն օգտագործել իրենց նպատակների համար և պետք է հասկանալ՝ ինչու:

«Եթե Հայաստանը Վաշինգտոնին պետք է՝ կապված ԱՄՆ-ում հայկական հզոր համայնքի և Անդրկովկասում իրավիճակի հետ, Սպիտակ տունը հարաբերությունների որոշակի մակարդակ կունենա Երևանի հետ: Եթե ԱՄՆ-ին Հայաստանը պետք է որպես զենք Ռուսաստանի դեմ քաղաքականության մեջ, դա կոչնչացնի Հայաստանը»,-ասել է փորձագետը, ում խոսքերով, Հայաստանի ղեկավարությունը իր գործողություններում պետք է կարևորի Հայաստանի շահերը, ոչ թե Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրամիության, Թուրքիայի կամ Իրանի:

 

 

 

Նույն շարքից