Գլխավոր 

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը թուլացել է. «Независимая газета» 

analitik.am

Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին:

Հոդվածում խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյայի և Աիլհամ Ալիևի միջև հանդիպումների մասին և այն մասին, որ կողմերը վերջին շրջանում պատրաստակամություն են ցուցաբերում բանակցությունների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում:

Պարբերականը մասնավորապես գրում է, թե նկատելի է էական փոփոխություն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության հարցում, դրա մակարդակը զգալիորեն իջել է:

Հոդվածի հեղինակը չի ցանկացել  խոսել կտրուկ փոփոխությունների մասին՝ միևնույն ժամանակ նշելով, թե փոփոխությունները չի կարող նկատել միայն կույրը:

 

 

Նույն շարքից