Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի իրանական այցը դուր չի գալիս կոնկրետ շրջանակների. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:

Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, և վարչապետը փետրվարի 27–ին կմեկնի Թեհրան: Ըստ մեր աղբյուրների, այցն իր բնույթով այդքան էլ լավ չեն «մարսում» նաև ՀՀ իշխանությունների՝ արևմտյան արժեքներ դավանող սեկտորի ներկայացուցիչները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից