Բարի օր Հասարակություն 

Հայերի ցեղասպանությունը չի ավարտվել 1915-ին. Իսրայելցի պրոֆեսորը ապացույցներ է ներկայացրել

analitik.am

Իսրայելցի պատմաբան Բեննի Մորրիսը իր նոր՝ «30-ամյա ցեղասպանությունը. Թուրքիայի կողմից 1894-1924 թվականներին իր քրիստոնյա փոքրամասնության ոչնչացումը» գրքում ներկայացրել է 20-րդ դարի սկզբին մարդկության դեմ առաջին հանցագործության կրոնական ասպեկտները: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:

Իր գրքում Մորրիսը պնդում է, որ Օսմանյան Թուրքիայում հայերի և մյուս քրիստնյա փոքրարամասնությունների ոչնչացումը չի ավարտվել 1915 թվականից հետո, սպանությունները և վտարումները շարունակվել են նաև Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժամանակ:

Բրիտանական «The Independent» պարբերականը գրում է՝ իսրայելցի պրոֆեսորը ապացուցում է, որ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը եղել է նաև Աթաթուրքի նպատակը, իսկ շարունակվող ցեղասպանությանն ակտիվ մասնակցություն են ունեցել մուսուլման ծայրահեղականները, ովքեր հիմնականում հարձակվել են քրիստոնյա հոգևոր ծառայողների վրա:

Գրքում բազմաթիվ վկայություններ կան՝ հայտնած ցեղասպանությունը վերապրած հայերի և անցած դարի սկզբին մարդկության դեմ կատարված հանցագործությանն ականատես եղած արևմտյան միսսիոներների կողմից:

 

Նույն շարքից