Հասարակություն 

Ով է գործից փախչում. Արայիկ Հարությունյանը «պահակություն» է անում․ «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է․ «Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրո­յով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց: Հայտարա­րեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց:

Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ հսկելով: Մեզ ասացին, որ նա, իբր պատահաբար, ժամը 6-ից «մի քիչ» պակաս իջնում է ներքև՝ մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է գործից փախչում: Ոմանք ստիպված են եղել բացատրագրեր գրել՝ ժամանա­կից շուտ գնալու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Նույն շարքից