Գլխավոր 

ՀԱՊԿ-ում հարմարվել են մտքի հետ, որ 1 տարի գլխավոր քարտուղար չի լինելու. Փաշինյանը չի նահանջում

analitik.am

ՀԱՊԿ-ն այս տարի կարող է այդպես էլ մնալ առանց գլխավոր քարտուղարի, Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չնահանջելու պատճառով: Վերջինս ցանկանում է, որ Հայաստանի թեկնածուն լինի կազմակերպության գլխավոր քարտուղարը: Այս մասին գրում է Կոմմերսանտը:

Նշվում է, որ ՀԱՊԿ-ում արդեն համակերպվել են մտքի հետ, որ կազմակերպությունը դեռ մնալու է առանց լիարժեք գլխավոր քարտուղարի, իսկ գլխավոր քարտուղարի պարտականությունները շարունակելու է կատարել տեղակալ Վալերի Սեմերիկովը: Իսկ արդեն 2020 թվականին գլխավոր քարտուղարի պաշտոնը, անկախ ամեն ինչից, անցնելու է Բելառուսին. «Նշանակմանը սպասում ենք հաջորդ տարի: Կազմակերպությունում կոլապս չկա, ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն»,-ասել է պարբերականի աղբյուրը:

Հիշեցնենք, որ Զասի թեկնածությանը հավանություն են տվել կազմակերպության բոլոր անդամները, բացի Հայաստանից, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա դեռ չի հանդիպել վերջինիս հետ, չնայած այն բանին, որ բելոռուսական կողմը պատրաստ է հանդիպմանը ցանկացած պահի:

 

 

Նույն շարքից