Գլխավոր Հասարակություն 

Ես ինքս համտեսում եմ քրեակատարողական հիմնարկների սնունդը. Զեյնալյանը վստահեցնում է՝ ՔԿՀ-ներում սննդի որակը լավացել է

analitik.am

Այս պահի դրությամբ հայաստանում 2266 կալանավոր և դատապարտյալ կա: Նրանցից 963-ը կալանավոր են, 1303 դատապարտյալ: Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ հացադուլ է իրականացնում 10 դատապարտյալ՝ 2-ը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, 1-ը՝ «Վանաձոր», 1-ը՝ «Արթիկ», 6-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նախարարի խոսքերով, այսօրվա դրությամբ բացահայտվել է 27 ծակող-կտրող գործիք, որևէ ոգելից խմիչք չի հայտնաբերվել: Հայտնաբերվել են բջջային հեռախոսներ: Քաղաքացիական հիվանդանոցներում բուժվողների քանակը 8 է:

Համաներման նպատակը եղել է  այն, ինչը արձանագրվել է դրա նախաբանում, այն նպատակ չի ունեցել բեռնաթափել քրեակատարողական հիմնարակները:

Զեյնալյանը նաև հավաստիացրեց, որ ՔԿՀ-ներում խիստ պակասել են հանձնուքների քանակը, սնունդը բարելավվել է. «Ես ինք համտեսում եմ սնունդը, երբ այցելում եմ ՔԿՀ-ներ՝ հասկանալու համար դրա որակը»:

 

 

Նույն շարքից