Բարի օր Հասարակություն 

Բանտերում հեղինակություններին զրկել են «ռեմոնտի գործին» խառնվելուց

analitik.am

Քրեակատարողական համակարգը, ծառայությունը, հիմնարկը ինչ-ինչ վերանորոգումներ իրականացնելու համար  կարիք է ունեցել միջոցների, դա հանձնարարվել է որևէ հեղինակության, իսկ վերջիններս իրենց կապերի միջոցով հավաքագրել են դրանք, ինչի արդյունքում ստեղծվել է հիեարխիկ համակարգը: Խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ դրա կարիքը հիմա չկա:

Զեյնալյանը հայտնեց, որ ՔԿՀ-ներում վերոնշյալ մարդկանց ազդեցությունը էապես նվազել է. «Մենք վերացրել ենք ներսում գումարի շրջանառությունը, խաղերը: Իհարկե կարող են լինել խաղեր, որի համար կարող է տարբեր հանձնարարականների միջոցով վճարումներ իրականացվեն դրսում, բայց դա արդեն մեր տիրույթից դուրս է»:

Արդարադատության նախարարը նշեց, որ վաղուց մշակվել է և շրջանառութւյան մեջ դրվել վերոնշյալ հանցավոր մշակույթը քրեականացնող օրենքի նախագծերը. «Նախատեսում ենք քրեական մշակույթի դեմ պայքարել, որը հաջողություն է ունեցել Վրաստանում և մի շարք այլ երկրներում»:

 

Նույն շարքից