Հասարակություն 

Խցում երկու հոգի են եղել. Արտակ Զեյնալյանը մանրամասներ հայտնեց բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորի մահվան մասին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 22-ին, խորհրդարանում ԱԺ մարու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մանրամաներ հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան դեպքի մասին:

Նախարար Զեյնալյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մինչև կեսօր. «Կալանավորներից մեկը, ով գտնվում էր կառանտինի մեջ, ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Խցում երկու հոգի են եղել, հոգեբաններն աշխատելիս են եղել նրանց հետ, երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվել: Մեկի հետ հոգեբաններն աշխատելիս են եղել, մինչև վերադարձել են, մյուսն արդեն անշնչացած է եղել: Նա մեղադրվել է անչափահաս երեխայի բռնաբարության մեջ: Իհարկե ցավալի է՝ անկախ նրանից, թե անձն ինչում է մեղադրվում, դեռևս նախաքննություն է իրականացվում: Նա երկու անգամ պատիժ կրել էր ամբողջությամբ, սա երրորդ անգամ էր ձերբակալվում: Տարբեր բնույթի հանցագործությունների համար է պատիժ կրել»:

Նշենք, որ դեպքի առթիվ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նույն շարքից