Քաղաքականություն 

Ինչու են նախարարները հանդիպում միայն իրենց քաղաքական ուժի խմբակցության հետ

analitik.am

Այսօր՝ փետրվարի 22-ին, խորհրդարանում նախարարի նախաձեռնությամբ հանդիպում տեղի ունեցավ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների և Կապի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի միջև:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով հարցին, թե լինելու են արդյո՞ք հանդիպումներ նաև մյուս խմբակցությունների հետ և ինչու է ընտրվել հենց Իմ քայլը խմբակցությունը հանդիպման համար, նշեց, որ այս փուլում նպատակահարմար են գտել հանդիպել իրենց ուժի խմբակցության հետ, իսկ մյուս խմբակցությունների հետ հանդիպուման մասին դեռ պլաններ չկան:

Ավելի վաղ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ երկրորդ փուլում հանդիպումները լինելու են հրապարակային:

 

Նույն շարքից