Հասարակություն 

Ես կարող եմ այցելել բոլորին. Արտակ Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու լուրերի մասին

analitik.am

Եթե ես հայտնեմ պատճառները, թե ինչու է նա մերժել, նշանակում է համաձայնություն եմ տալիս այն փաստին, որ նրա հետ հանդիպել եմ կամ չեմ հանդիպել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին հանդիպել է արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ նման փորձ արե՞լ է, իսկ եթե արել է ու մերժվել է, որոնք են պատճառները:

Զեյնալյանը նշեց, որ ինֆորմացիան հրապարակման ենթական չէ. «Քրեակատարողական հիմնարկները գտնվում են իմ ենթակայության տակ, և ես կարող եմ այցելել բոլորին, ծանոթանալ պայմաններին: Իսկ ում հետ եմ հանդիպել ու ինչ պայմաններում, հրապարակման ենթակա չէ»:

Արդարադատության նախարարն ասաց, որ ինքը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում Քոչարյանի հետ հանդիպման փաստը:

Նույն շարքից