Հասարակություն 

Մարդն իր ցանկությամբ նվիրատվություն է իրականացնում. Արտակ Զեյնալյանը՝ Սաշիկ Սարգսյանի 18,5 միլիոն դոլարի մասին

analitik.am

Մարդն իր ցանկությամբ նվիրատվություն է իրականացնում, արդարադատության հետ սա որևէ առնչություն չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դրամ տալու հարցի մասին:

Ինչ վերաբերում է նրան, թե հարցի չի առաջանում արդյո՞ք՝ ինչու է խարդախության մեջ մեղադրվողը որոշում նվիրատվություն անել պետությանը, Զեյնալյանը կրկնեց, որ արդարադատության հետ այն որևէ առնչություն չունի, հարցը պետք է ուղղել անձին, ով այդ քայլին գնացել է:

Զեյնալյանը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանի այն հայտարարության մասին, որ հայաստանյան իշխանությունենրի կողմից ճնշումներ են գործադրվում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք այնպես անեն, որ Հայաստանից նախորդ իշժխանություններից գնացած գործերը պարտվեն, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն: Զեյնալյանը հերքեց այդ հայտարարությունը՝ նշելով, որ որևէ ճնշում չի գործադրվել միջամտություն չի եղել:

 

Նույն շարքից