Հասարակություն 

Մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել. Աղասի Ենոքյան

analitik.am

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ՖԲ էջում գրում է.

Կոռուպցիոն սկանդալների մեջ թաղվող Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ ինքը լրատվամիջոց չի համարում այն մեդիան, որը տեղեկություն է հրապարակում այն մասին, որ Սանասարյանին կարող է ձերբակալեն։

Փառք Աստծո, կան որոշ բնագավառներ, որոնք չեն տուժել հեղափոխությունից։ Օրինակ, Նյուտոնի երեք օրենքներն էլ, մանավանդ՝ երրորդը, աշխատում է անկախ Սանասարյանի ցանկությունից, նույնը կարելի է ասել բազմապատկման դիստրիբուտիվ հատկության մասին։ Նույնկերպեւ լրատվամիջոցը շարունակում է մնալ լրատվամիջոց, անկախ ՊՎԾ որոշումներից, իսկ տվյալ դեպքում մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել։

Նույն շարքից