Ռուսաստանն ու կազմակերպության մյուս անդամ երկրները որևէ տագնապ չեն զգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի ձգձգման պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի խոսքերով, ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարության մեջ որևէ վակուում չկա, քանի որ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է տեղակալ Վալերի Սեմերիկովը, ով կշարունակի դա անել, քանի դեռ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել:
Պուտինի խոսնակը միևնույն ժամանակ նշել է, որ կազմակերպության անդամների միջև որոշակի անհամաձայնություն կա, որն այս պահին կարգավորման փուլում է, գործընթացը շարունակվում է. «Սակայն դա չի նշանակում, որ որևէ դիֆիցիտ կա օպերատիվ վարչարարության հարցում»: