Հասարակություն 

Ես արդեն մնացել եմ պատմության մեջ. Ալեն Սիմոնյան. Առավոտ

analitik.am

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ինքն արդեն մնացել է պատմության մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում Սիմոնյանը, խոսելով օրհներգի փոփոխության նախաձեռնության մասին և պատասխանելով դիտարկմանը, որ տեսակետներ հնչեցին, թե օրհներգի փոփոխության նախաձեռնությամբ ինքը ցանկանում է ինքնահաստատվել եւ մնալ պատմության մեջ, պատասխանել է. «Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու, կասե՞ք: Ես ՀՀ-ում տասը տարի շարունակ հրապարակային գործունեություն եմ ծավալել. Որեւիցե ինքնահաստատվելու խնդիր չունեմ: Ոչ էլ պատմության մեջ մնալու խնդիր ունեմ, որովհետեւ ես արդեն մնացել եմ պատմության մեջ, որպես մարդ, որը որ թավշյա հեղափոխության կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկն է եղել»:

Նույն շարքից