Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄԷ նորանշանակ դեսպանին

analitik.am

Փետրվարի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ Մուհամմադ Ալ Զաաբին իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերություններին:

Կողմերն ուղենշեցին երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ այդ համատեքստում կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների անցկացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալ Զաաբին առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և այլընտրանքային էներգիայի ոլորտները։

Նախարար Մնացականյանը և դեսպան Ալ Զաաբին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։

Զոհրաբ Մնացականյանն ԱՄԷ նորանշանակ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

 

Նույն շարքից