Հասարակություն 

Թուրքիայում արևմտահայերենը կանգնած է ոչնչացման եզրին. ՅՈւՆԵՍԿՕ

analitik.am

Թուրքիայում արևմտահայերենը կանգնած է ոչնչացման եզրին: Այս մասին ասված է ՅՈւՆԵՍԿՕ-ի հրապարակած փաստաթղթում, որը վերաբերում է այն լեզուներին, որոնց ոչնչացում է սպառնում:

BBC-ի հետ զրույցում ոչնչացման եզրին կանգնած լեզուների քարտեզի հեղինակ Քրիս Մոլզին նշել է, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ 18 լեզու կա, որոնք կամ ոչնչացել են, կամ գնում են այդ ճանապարհով:

Նշենք, որ արևմտահայերենով հիմնականում խոսում են սփյուռքի հայեր, մասնավորապես՝ Ամերիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արեևլքում, ինչպես նաև Ռուսաստանի որոշ շրջաններում:

 

Նույն շարքից