Հայաստան 

ԱԱԾ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների խորհրդի նիստին

Մոսկվա քաղաքում հուլիսի 8-10-ը անց է կացվում ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը:  ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ:

 

Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների  հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության հրատապ այլ հարցեր:

 

Խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր:

Նույն շարքից