Հասարակություն 

Արթուր Վանեցյանը հորդորով դիմել է Վրաստանի հայերին

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Թբիլիսի էր այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով փորձել է հաշտարարի դեր կատարել: Նա մի տեղ է հավաքել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին: Վանեցյանը հորդորել է Վրաստանի հայ քաղաքացիներին չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ և համակերպվել նրա ներկայության հետ:

Համայնքի շատ ներկայացուցիչներ համոզված են, որ Սադոյանը Վրաստանում ներկայացնում է ոչ թե Հայաստանը և նրա շահերը, այլ իր և իր հովանավոր Գագիկ Բեգլարյանի կոմերցիոն շահերը: Ռուբեն Սադոյանը մինչև դեսպան նշանակվելը Հայաստանում զբաղված էր թափառող շներ սպանելու խիստ եկամտաբեր բիզնեսով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից