Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը մտադրվել է իշխանափոխություն անել ևս երկու երկրում

analitik.am

ԱՄՆ-ը կցանկանար իշխանափոխություն անել ոչ միայն Վենեսուելայում, այլ նաև Կուբայում և Նիկարագուայում: Այս մասին Telemundo-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Լրագրողի հարցին, թե մտադիր է արդյո՞ք ԱՄՆ-ը պայքարել վերոնշյալ երկրների վարչակարգերի դեմ, Պոմպեոն պատասխանել է. «Մենք խոստովանում ենք, որ այդ երկրների ղեկավարությունները դաժան են վարվում սեփական ժողովրդի հետ և իրական սպառնալիք են: Խոսքը վերաբերում է անվտանգության սպառնալիքին, անձնական սպառնալիքին: Նրանք քաղաքացիներին զրկում են հիմնարար ազատություններից»:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան աշխատում է այն ուղղությամբ, որ դրական արդյունքներ լինեն ոչ միայն Վենեսուելայում, այլ նաև Կուբայում և Նիկարագուայում:

 

Նույն շարքից