Հասարակություն 

Պուտինի մասին կատակած միլիարդատիրոջ գործերը լավ չեն

analitik.am

Ամերիկյան ֆուտբոլի New England Patriots ակումբի սեփականատեր Ռոբերտ Կրաֆտին մեղադրանք է առաջադրվել մարմնավաճառությամբ զբաղվելուն դրդելու մեջ: 77-ամյա միլիարդատերը, ով գործով անցնում է մի քանի տասնյակ մեղադրյալների հետ, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը, գրում է Business Insider-ը:

Քննության տեղեկություններով, Կրաֆտը երկու անգամ գումար է վճարել սեքս-ծառայությունների դիմաց: Ոստիկանությունը նույնիսկ տեսանյութեր ունի:

Քննությունը տևել է մի քանի ամիս, այն վերաբերել է Ֆլորիդայի մերսման սրահներում մարդկանց առևտրին: Արդյունքում 10 սրահ է փակվել:

Պարբերականը գրում է, որ Կրաֆտը ընկերական հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վերջինս իր հերթին հայտարարել է, թե տխուր է միլիարդատիրոջն առաջադրված մեղադրանքի համար:

2013 թվականին Կրաֆտը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինը գողացել է իր 25 հազար դոլարանոց մատանին: Պուտինը պատասխանել էր, որ նման բան չի եղել, սակայն պատրաստ է վերջինիս համար նոր մատանի պատվիրել: Ավելի ուշ ամերիկացին խոստովանել էր, որ կատակել է:

 

 

Նույն շարքից