Հասարակություն 

Երգիչ R. Kelly-ին ձերբակալել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով

analitik.am

ԱՄՆ-ում ձերբակալել են երգիչ R. Kelly-ին: Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել սեռական բռնության մեջ՝ 10 կետով:

Չիկագոյի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ երգիչն այս պահին ձերբակալված է, իսկ դատարանի առաջ կանգնելու է արդեն փետրվարի 23-ին:

Նշենք, որ R. Kelly-ին մեղադրում են անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ: Դատախազության տվյալներով, ընդհանուր առմամբ եղել է 4 զոհ՝ 13-16 տարեկան: Իլինոյիս նահանգի օրենքներով, վերոնշյալ հանցագործության համար մաքսիմալ պատիժը 7 տարի է:

 

Նույն շարքից