Քաղաքականություն 

Փաշինյանի հանձնարարականով, Իմ քայլի պատգամավորները «տնային աշխատանք» են անում. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ամսվա ընթացքում խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը գործադիրի անդամներին «շարքով–կարգով» հրավիրում է Ազգային ժողով և փակ ձևաչափով երկար քննարկումներ ծավալում:

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, նման հանձնարարություն է տվել վարչապետը՝ միաժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հուշելով, որ նախաձեռնությունը կյանքի կոչվի օրենսդիրի «խողովակով»:

Ըստ տեղեկությունների, հանդիպումների ընթացքում բավականին զավեշտալի ու քննարկվող «թեմայից» դուրս հարցադրումներ են հնչում նորաթուխ ու անփորձ պատգամավորների կողմից, սակայն նախարարներին հանձնարարված է, որ անգամ ամենամառազմատիկ հարցերին լուրջ վերաբերվեն և տրվեն հստակ բացատրություններ:

Օրաթերթը պարզել է, որ սրանք յուրատեսակ փորձնական պարապմունքներ են, այսպես ասած՝  «տնային աշխատանք», պլենար նիստերից առաջ, որպեսզի ԱԺ-ի՝ ուղիղ եթերով հեռարձակվող նիստերի ժամանակ «լյապերը» գոնե շատ չլինեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից