Բարի օր Հասարակություն 

Չի կարող ինչ-որ տեղ կայացվել որոշում և բերել պարտադրվել արցախցիներին. Արմեն Գրիգորյան

analitik.am

Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, ինչը պարտադիր է հարցը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ դա առաջնային և կարևոր գործեն է:

Գրիգորյանի խոսքերով, որևէ մեկը չի կարող ինչ-որ տեղ որոշում կայացնել, բերել ներկայացնել արցախցիներին և ասել, թե դա է որոշումը և պետք է դրա հետ պետք է համակերպվել. «Արցախը պետք է մասնակցություն ունենա, իր խոսքը պետք է ասի: Պետք է ընդունելի պայմաններ լինեն Արցախում ապրող հայ ժողովրդի համար: Չի կարող լինել որոշում, որն ընդունելի չէ նրանց համար»:

ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը. «Սրանք անզիջելի սկզբունքներ են»:

 

Նույն շարքից