Հասարակություն 

Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Արցախը որոշի միանալ Ռուսաստանին

analitik.am

Կան արդյո՞ք որոշումներ, որոնք հնարավոր է կայացվեն Արցախում կարգավիճակի մասով, որոնք ընդունելի չեն լինի Հայաստանի համար: ՄԱՀՀԻ IV երիտասարդական ֆորումի ժամանակ, դիմելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, հարցրեց քաղաքագետ Արա Պապյանը՝ ցանկանալով իմանալ, թե օրինակ ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը, եթե Արցախում որոշեն, որ ցանկանում են միանալ Ռուսաստանի Դաշնությանը:

Գրիգորյանը նշեց, որ արմատներով լինելով արցախցի, համոզված է, որ նման որոշում երբեք չի լինի. «Հիպոթետիկ կարելի է ցանկացած հարց առաջադրել, բայց պետք է ելնել քաղաքական իրողությունից: Ես որևիցե պահի որևիցե մեկի կողմից չեմ լսել նման մոտեցում»:

Նույն շարքից