Գլխավոր 

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը երկու երկրների անվտանգության երաշխիքն է. ՌԴ դեսպան

analitik.am

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը երկու երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմական բազան, ռուս սահմանապահները մասնակցում են հայկական սահմանների պահպանությանը, և դա Ռուսաստանի կարևոր ներդրումն է Հայաստանի անվտանգության գործում»,-ասել է դեսպանը:

Դիվանագետի խոսքերով, Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դաշնակցային հարաբերություններ, իսկ Ռուսաստանի զինված ուժերի պատմությունն անքակտելիորեն կապված է նաև հայ ժողովրդի հետ. «Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ոլորտում համատեղ ծրագրերն իրականացվում են մշտապես: Դա վերաբերում է և՛ սահմանային ծառայությանը, և՛ համատեղ զորավարժանքներին: Ռազմական ոլորտի ներկայացուցիչները պահպանում են ամենօրյա ակտիվ կապը»:

Նույն շարքից