Հասարակություն 

Ազատազրկման դատապարտված Հանրապետական հայտնի գործչի համար Նիկոլ Փաշինյանն արդեն դասական է

analitik.am

Այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին հրավիրվածների թվում էր նաև ՀՀԿ նախկին անդամ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով 300 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Խաչիկյանը համաժողովին ներկայացել էր տարազով և իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերելով՝ վերջինիս անվանելով նորօրյա դասական. «Նիկոլ Փաշինանն ասում է, որ մեկ մարդուց է կախված Հայաստանի փրկությունը և այդ մեկ մարդը դու ես: Նա դա ասում է դեռ 2007 թվականից»:

Խաչիկյանի խոսքերով, հիմա Հայաստանի փրկությունը կախված է յուրաքանչյուրից ոչ թե Հայաստանի կառավարությունից կամ՝ իշխանություններից:

 

Նույն շարքից