Հայաստան 

Պաշտպանության նախարարը մասնակցեց Նուբարաշենի հրաձգարանի բացմանը

Պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում զինվորների ուսումնական և մարտական պատրաստվածությանն ու կարևորում ուսումնական բազաների, զորավարժարանների, հրաձգարանների դերը զինվորների մարտական զարգացվածության հարցում: Ուսումնական կենտրոններից մեկն էլ հուլիսի 9-ից բացվեց Նուբարաշենում: Հրաձգարանի բացման արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Նրա գնահատմամբ, հրաձգարանը լավագույն կերպով կպատրաստի հայրենիքի պաշտպանների կերտմանը, կնպաստի նրանց մարտական պատրաստվածությանն ու զարգացմանը: «Ուսումնական նման բազաների նպատակն է, որ զինվորը կարողանա զարգացնել իր ունակությունները, կարողանա արագ դիրքավորվել, որպեզի ռազմի դաշտում վնասազերծի հակառակորդին և պատվով պաշտպանի հայրենիքը»,- ասաց Օհանյանը: 

Նույն շարքից