Միջազգային Քաղաքականություն 

Վլադիմիր Պուտինը հրաժարվել է խոսել Պորոշենկոյի հետ

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բողոքել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ։ Այս մասին վերջինս հայտնել է «Fox News» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ։

Պորոշենկոն հայտարարել է, որ 2018 թվականին Կերչի նեղուցի միջադեպի հետ կապված նա զանգահարել է ՌԴ նախագահին . «Նրան զանգահարելու վերջին փորձն իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր։ Ես ուզում էի հարցնել, թե ինչ է կատարվում, բայց նա չպատասխանեց, որովհետև ասելու ոչինչ չունի»։

Ավելի ուշ, դեկտեմբեր ամսին Պուտինը հայտարարել էր, որ անտեսում է Պորոշենկոյի հեռախոսազանգերը, քանի որ չի ցանկանում մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին։

Նույն շարքից