Տավուշի մարզպետարանում հուլիսի 8-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ բրիֆինգը, որը վարել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Բրիֆինգին մասնակցել են մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատար: Քննարկվել են սահմանային միջադեպերի հետ կապված հարցեր:
Մասնավորապես, մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է սահմանամերձ հատվածում տիրող իրավիճակը՝ նշելով, որ բերքահավաքի այս շրջանում թշնամու կրակոցների ակտիվացման պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Պատասխանատուները խոստացել են հնչեցված մտահոգություններն ու առաջարկները հասցնել համապատասխան գերատեսչությունների ու կառույցների ղեկավարներին: Բրիֆինգին հաջորդել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը Մովսես գյուղի հատվածում: