«ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում ԿԺԴՀ դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանից Հանոյ կմեկնի գնացքով, որպեսզի հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Ժամը 17:00-ին տեղական ժամանակով Կիմ Չեն Ընը կմեկնի Հանոյ գնացքով: Նախատեսվում է, որ Կորեայի առաջնորդը Հանոյ կհասնի Չինաստանով»,-հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է փետրվարի 27-28-ը՝ Հանոյում: