ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆորշը մշակութային գործիչ է, ասեմ ավելին` Ֆորշը տեղով մեկ մշակույթ է` Երևանյան յուրահատուկ մշակույթ: Ֆորշը պարտավոր չէ գովաբանել իշխանություններին, եթե ավելի անկեղծ լինենք, պարտավոր է քննադատել, եթե խնդիր է տեսնում, եթե լավն էլ տեսնի, կգնահատի, եթե այս պահին զայրացած է, ուրեմն դրա համար պատճառ ունի, Ֆորշը արվեստագետ է:
Ֆորշն իրավունք ունի զայրանալ, քննադատել, մի երկու բառ էլ ավել ասել մեզ, որովհետև մենք կանցնենք-կգնանք, դուք էլ կանցնեք-կգնաք, իր երգերը կմնան:
#հանգիստնստեքտեղներդ