Հասարակություն 

Երևանում 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18-ամյա եղբայրը

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին, ժամը ՝15:30-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ քննչական խումբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18-ամյա եղբայրը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:

Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Նույն շարքից