Հասարակություն 

Հրդեհ՝ «Շշի Մելոյին» պատկանող շշերի գործարանում

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 07:00-ին Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Գայի պողոտայի վրա գործող շշերի գործարանի տարածքում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ մարել են գրասենյակում առաջացած հրդեհը:

Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հրդեհի պատճաները և վնասի չափը պարզելու ուղղությամբ: Նշված գործարանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից