Հասարակություն 

Մոսկվայում հոսպիտալացվել է Գեորգի Դանելիան

Խորհրդային և ռուս կինոռեժիսոր Գեորգի Դանելիան հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տեղեկությունների համաձայն՝ Դանելիայի հոսպիտալացման պատճառը պնեվմոթորաքսն է՝ թոքամզային խոռոչում օդի կուտակումը։ 88-ամյա ռեժիսորը դիմել է բժիշկներին շնչահեղձության նոպայի պատճառով:

Հիշեցնենք, որ Գեորգի Դանելիան խորհրդային և ռուս կինոռեժիսոր է: Նրա հայտնի գործերն են․ «Հաջողության ջենթլմենները», «Աֆոնյա», «Միմինո» ֆիլմերը։

Նույն շարքից