Հարգելի բարեկամներ, ինձ մեկ հարց է շատ հուզում։
Վերջին ժամանակներս շատ հաճախակի ենք համացանցում ականատես լինում հայտարարությունների, որտեղ մասնավորապես նշվում է, որ կորել է անչափահաս երեխա։
Ինձ շատ հետաքրքիր է, արդյո՞ք համապատասխան պատասխանատու կառույցները փորձել են պարզել երեխաների անհետանալու պատճառները, հարցս նրա համար է, որ որևե պաշտոնական պարզաբանում չենք ստանում։ Պարզապես փորձում եմ հասկանալ երեխաների անհետանալը պատահականություն է, թե իրար հետ կապ ունեն։
Ի դեպ հարգարժան Nelli Duryan կողմից գրառում էր կատարվել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեկ երեխա հայտնաբերել են Երևան քաղաքում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ոստիկանության համապատասխան աշխատակիցներին։
Փաստաբան Գարիկ Գալիկյան