Ամերիկացի դերասան Բիլլի Փորթերն «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացել է շրջազգեստով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Սև զգեստի հեղինակը Քրիստիան Սիրիանոն է՝ «Պոդիում» նախագծի ամենաերիտասարդ հաղթողը:
Դերասանը մրցանակաբաշխությանը մասնակցել է կնոջ՝ Ադամ Փորթեր-Սմիթի հետ:
Նշենք, որ փետրվարի սկզբին էլ դերասանը հանրությանը ներկայացել էր Calvin Klein-ի շրջազգեստով: