Գլխավոր Մշակույթ 

Հայտնի է 2018 թվականի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» ստացած ֆիլմի անունը

analitik.am

2018 թվականի լավագույն ֆիլմ ճանաչվել է Փիթեր Ֆարրելի «Կանաչ գիրք» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք «Օսկար» մրցանակաբաշխության թվիթերյան էջից:

Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա: Այն պատմում է ամերիկացի դաշնակահար Դոն Շիրլի և վերջինիս վարորդի՝ Թոնի Վալլելոնգի՝ ԱՄՆ-ի հարավ կատարած ճանապարհորդության մասին: Գլխավոր կերպարներին մարմնավորել են Վիգգո Մորտենսենը և Մահերշալա Ալին:

Հավելենք, որ արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ ճանաչվել է Ալֆոնսո Կուարոնի «Ռոման»:

Նույն շարքից