Օլիվյա Քոլմանը 2018 թվականի լավագույն դերասանուհին է: Քոլմանն «Օսկարին» արժանացավ «Ֆավորիտկա» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
Դերասանուհին հազիվ է զսպել էմոցիաները և կարողացել մի քանի նախադասություն արտաբերել՝ շնորհակալություն հայտնելով իր մրցակից Գլեն Քլոուզին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է վերջինիս կողքին կանգնելը:

Իսկ տարվա լավագույն դերասան ճանաչվել է Ռոմի Մալիքը՝ «Բոհեմյան ռափսոդիայում» Ֆրեդի Մերքյուրիին մարմնավորելու համար:
Դերասանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրան հասնել մրցանակին՝ առանձին երախտիքի խոսք ասելով Queen-ի հասցեին: Նա նաև կատակել է, որ իր կարծիքով ինքը չի եղել լավագույն թեկնածուն:
