Օրեր առաջ Հայաստան ժամանած ադրբեջանական «Turan» գործակալության խմբագիր Շահին Գաջիևը խոսել է մեր երկրում ստացած տպավորությունների մասին:
Նրա կարծիքով, Հայաստանում մարիդկ քիչ են հետաքրքրված քաղաքականությամբ. «Իսկ ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա քաղաքացիների դիրքորոշումը հետևյալն է, որ այն իրենցն է ու չեն տալու: Հասարակությունը վստահ է, որ հարցն արդեն լուծված է»,-հայտարարել է ադրբեջանցի լրագրողը BBCի հետ զրույցում:
Հաջիևը խոսել է նաև ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնցեպցիայի մասին՝ հայտարարելով, որ այն բարդ է իրականացնել, քանի որ կողմերը չեն վստահում միմյանց: