ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի թվիթերյան հերթական քարոզչական գրառմանը: «Նովրուզ Մամեդովի թվիթերի առթիվ: Մամեդովը սեւ փիարն ու պարզունակ ստորությունը այս անգամ ամբողջովին խառնեց իրար։ Կովկասում «շալվար հագնող տղամարդկանց» համար չգրված կանոններ կան` չի՛ կարելի այս աստիճան ցածրանալ։ Մեկ անգամ էլ` առողջություն Արգենտինայի Նախագահ տիկին Կիրչներին, Ադրբեջանի ժողովրդին էլ` համբերություն` նման արժեհամակարգով ղեկավարների ձեռքին»,- գրել է Նարեկ Նիկողոսյանը: Վերջինս, ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Հարավային Ամերիկայում:
Հուլիսի 9-ին ադրբեջանակն մի շարք լրատվամիջոցներով Նովրուզ Մամեդովն անդրադարձել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա կատարած այցին: