Հասարակություն 

Անհայտ անձիք կոտրել են ՀՅԴ գրասենյակներից մեկի ապակիները

ՀՅԴ Ավանի «Համազասպ» կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում սույն թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Անհայտ անձինք կոտրել են Կոմիտի գրասենյակի ապակիները։

Կատարվածի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ավան վարչական շրջանի իրավապահ մարմիններին:

Ակնկալում ենք միջադեպի շուտափույթ բացահայտում և մեղավորների հայտնաբերում, այլապես նշված արարքը քաղաքական կուսակցության գրասենյակի հանդեպ կարող է դիտարկվել որպես որոշակի ուղերձ։

ՀՅԴ «Համազասպ» կոմիտե

 

Նույն շարքից