Կոլումբիական Մեդելինում պայթեցրել են կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարին պատկանած տունը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Էսկոբարի տունը պայթեցրել են քաղաքի իշխանությունները, քանի որ այն հայտնվել է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, և վերջիններս ավելի ու ավելի հաճախ են սկսել է այցելել այնտեղ: 8 հարկանի շինության փոխարեն հուշակաթող են տեղադրվել՝ նվիրված թմրանյութերի պատերազմին զոհ գնացածների հիշատակին:
Հավելենք, որ Էսկոբարի տունն առգրավվել էր 1990 թվականին: Այնտեղ տեղակայված էր դատախազության լրացուցիչ գրասենյակը: