IT Հասարակություն 

Wi-Fi –ը գլխացավ է առաջացնում և ոչնչացնում է բուսականությունը

analitik.am

Դանիացի  գիտնականները շրջապատի վրա Wi-Fi-ի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով փորձ են անցկացրել: Պարզվել է, որ այն երեխաների մոտ գլխացավ է առաջացնում, իսկ բույսերը թոշնում են:


Փորձին մի քանի դպրոցականներ են մասնակցել, որոնք մեկ գիշեր քնել են բարձի տակ Wi-Fi-ը միացրած բջջային հեռախոս դրած: Առավոտյան երեխաների մոտ ուշադրության կենտրոնացումը թուլացած է եղել, շատերի գլուխը սկսել է ցավել:


Գիտնականները նաեւ ստուգել են անլար ինտերնետի ազդեցությունը բույսերի վրա:


Wi-Fi ունեցող սենյակում 12 օրով 6 տեսակի ծաղիկներ են դրել, վեցն էլ դրել են առանց Wi-Fi –ի սենյակում: Wi-Fi ունեցող սենյակի բույսերը շուտով շագանակագույն են դարձել, դրանց մեծ մասը թոշնել է, իսկ սովորական սենյակում դրված բույսերի տեսքը հիանալի է մնացել:


Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ բույսերը բնավ էլ Wi-Fi-ից չեն թոշնել, այլ այն պատճառով, որ ռոութերին մոտ են եղել եւ դրանից փչող ջերմությունը «չորացրել է» դրանք:


Ինչևէ, գիտնականներն առայժմ ճշգրիտ ապացույցներ չունեն առողջության համար անլար ինտերնետի վնասակարության մասին:

Նույն շարքից