Հասարակություն գլխավոր 

Ովքեր են տիկին Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին ամենաշատ գումար նվիրաբերողները /ամբողջական ցանկ/

Հանգստյան օրերին հայտնի դարձան այն նվիրատուների անունները, ովքեր գումար են փոխանցել «Իմ Քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» բարեգործական հիմնադրամին: Ինչպես արդեն Analitik.am-ը հայտնել է հիմնադրամին միայն 48 միլիոն դրամ փոխանցել է Մայր Աթոռը:

City of smile «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցուցակը:

Ձեզ ենք ներկայացնում ամենաշատ գումար նվիրաբերածների առաջին հնգյակը:

Առաջին հորիզոնականում «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանն» է, որը հիմնադրամին նվիրաբերել է 51 միլիոն դրամ:

Երկրորդ տեղում Մայր Աթոռն է: Այս մասով նվիրատվությունը կազմել է 47,9 միլիոն դրամ: Եռյակը եզրափակում է «Հայաստան» հիմնադրամը՝ 30 միլիոն դրամ:

«Ամերիաբանկը» ցուցակում 4-րդն է՝ 11.8 միլիոն դրամ նվիրատվությամբ, իսկ հնգյակը եզրափակում է Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը՝ 10 միլիոն դրամ:

Ցուցակն ամբողջութjամբ՝ այստեղ

Ինչպես վերևում նշվեց, «Հայաստան» հիմնադրամը 30 միլիոն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին: Նյութ հրապարակելիս սխալ է տեղի ունեցել, ««Հայաստան» հիմնադրամ»-ի փոխարեն գրվել է ««Հայաստանի»  համահայկական հիմնադրամ»: Սխալի համար հայցում ենք հիմնադրամների ներողամտությունը:

 

Նույն շարքից